Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

«Տոտենհեմի» դարպասապահը մոտ է ակումբից հեռանալուն  

«Տոտենհեմի» դարպասապահը մոտ է ակումբից հեռանալուն

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդական գրանդը մոտ է Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ջո Հարթին ձեռք բերելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները:  Անգլիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահը մոտ է «Տոտենհեմից» հեռանալուն։ Շոտլանդական «Սելթիկը» բանակցություններ է սկսել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ անգլիացի փորձառու դարպասապահ Ջո Հարթին ձեռք բերելու ուղղությամբ: Երկու ակումբների միջև մինչ այս պահը բանակցությունները հարթ են ընդանում։ 34-ամյա դարպասապահը «Տոտենհեմի» կազմը համալրել էր 2020 թվականին:

Մինչ այս Հարթը հանդես է եկել անգլիական այլ ակումբներում` «Մանչեսթեր Սիթի», «Տորինո» և «Բարնլի» ակումբներում: Նա ֆուտբոլային կարիերան սկսել է 2003 թվականից:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]