Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեւծովյան նավատորմի փրկարար նավն անցել Է Սուեզի ջրանցքը եւ ուղեւորվում Է Օմանի ծոց

Սեւծովյան նավատորմի փրկարար նավն անցել Է Սուեզի ջրանցքը եւ ուղեւորվում Է Օմանի ծոց

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւծովյան նավատորմի (ՍՆ) «Կապիտան Գուրեւ» փրկարար քարշականավն անցել Է Սուեզի ջրանցքը եւ ուղեւորվում Է Օմանի ծոց, որտեղ կմասնակցի ջրասուզորդների «Խորություն-2021» բազմամարտի մրցույթի ապահովմանը, հուլիսի 28-ին ասված Է Սեւծովյան նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեւծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռամզածովային բազայի փրկարար նավերի ջոկատի կազմից «Կապիտակն Գուրեւ» փրկարար քարշականավի անձնակազմը անցել Է Սուեզի ջրանցքը եւ մտել Կարմիր ծով: «Կապիտան Գուրեւ»-ն առաջին անգամ Է կատարում ծովային անցում Նովոռոսիյսկից Օմանի ծոց»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ծովային անցման տեւողությունը կազմում Է ավելի քան 20 օր, երթուղին անցնում Է Սուեզի ջրանցքով, երեք նեղուցով, երեք ծոցով եւ վեց ծովով: Ճշտվում Է, որ ռուսաստանյան քարշականավը կօգտագործվի որպես շտաբային նավ ջրասուզակների «Խորություն-2021» բազմամարտի միջազգային մցույթին Ռուսաստանի ռազմածովայն նավատոմի հավաքական անձնակազմի մասնակցության ապահովման համար, որը տեղի կունենա օգոստոսին Իրանի տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]