Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի պետական ծառայողների պարտադիր պատվաստման մասին. CNN

Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի պետական ծառայողների պարտադիր պատվաստման մասին. CNN

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի նոր կորոնավիրուսի դեմ բոլոր դաշնային պետական ծառայողների պարտադիր պատվաստման կանոն սահմանելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ դաշնային կառավարության բոլոր պետական ծառայողները եւ կապալառուները պարտավոր կլինեն պատվաստվել կամ նեկայացնել պատվաստման հաստատում: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն կանոնավորապես կորոնավիրուսային վարակի թեստ հանձնել: Հեռուստաընկերությունն ընդգծում Է, որ ԱՄՆ-ի նախագահն առայժմ չի պլանավորում այս պահանջները տարածել ամերիկացի զինծառայողների վրա, սակայն մտադիր Է համապատասխան հանձնարարականները տրամադրել Պենտագոնին:

Հուլիսի 27-ին ավելի վաղ Բայդենը հավաստել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են դաշնային պետական ծառայողների պարտադիր պատվաստում սահմանելու հնարավորությունը: «Դա այժմ քննարկվում Է»,- ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]