Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երկու նապաստակի հետեւից վազելով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երկու նապաստակի հետեւից վազելով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն փաստը, որ Թուրքիան զենք է մատակարարում Ուկրաինային, չպետք է անհանգստացնի Ռուսաստանին եւ բացասաբար ազդի Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների վրա: Նման կարծիք է հայտնել Ստամբուլի Մալթեփեի համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը «Lenta.ru»- ին տված հարցազրույցում՝ կոչ անելով ռուսական կողմին համակերպվել այն փաստի հետ, որ Անկարան շարունակելու է «զարգացնել կապերը Կիեւի հետ»: Նրա խոսքով, դա ոչ մի կերպ չի ազդի ուժերի հավասարակշռության վրա, քանի որ «մի քանի տասնյակ թուրքական անօդաչու թռչող սարքերի» մատակարարման արդյունքում Ուկրաինան ռազմական հզորությամբ չի գերազանցի Ռուսաստանին:

Թուրք պրոֆեսորը նաեւ ուշագրավ առաջարկ է հնչեցրել, խոսելով Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ գործարք կնքելու արդյունքում Ղրիմի՝ որպես ռուսական տարածք ճանաչման դիմաց Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը ճանաչելու մասին։ Միամտություն կլինի կարծել, որ թուրքական կողմն իրապես ակնկալում է նման փոխճանաչում։ Աներկբա է, որ Թուրքիան ունի իր հետաքրքրությունները Ղրիմում, այնտեղ ապրող մուսուլմանները, ի դեմս թաթարների, հնարավորություն են ընձեռում թուրքական կողմին հարմար առիթի դեպքում միջամտել եւ օգտագործել այդ լծակը Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու կամ այլ ուղղություններով որոշակի շտկումներ մտցնելու համար...»։

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]