Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դեռ հարց է՝ ով ում պետք է փոխհատուցի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դեռ հարց է՝ ով ում պետք է փոխհատուցի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թշնամու՝ իր ներքին կամ արտաքին լսարանի համար մեր ուղղությամբ նետված ոչ մի արտահայտություն մեր ականջի կողքով չպետք է բաց թողնենք։ Առավել եւս՝ թուրք-ադրբեջանական տանդեմի քայլերին չպետք է «արկածախնդրություն» բառը վերագրենք, որովհետեւ նախ այդ բնորոշումը բառացիորն թուլացնում է մեր զգոնությունը եւ հետո՝ կյանքը ցույց է տալիս, որ այդ իբր արկածախնդրությունը իրականում ճիշտ հաշվարկված քայլեր են։ Տառացիորեն՝ ագրեսիա եւ ահաբեկչություն՝ բոլոր ոլորտներում՝ մշակութայինից սկսած մինչեւ քաղաքականություն։ Տնտեսական շեշտադրությամբ ահաբեկչական քայլերին «ՀՀ»-ն մշտապես անդրադառնում է։ Թշնամին կարեւորագույն ոլորտներ է ընտրել դրա համար՝ ջրային, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության։ Վերջինիս մասով Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիեւը  ամենատարբեր հայտարարություններ է անում։ «minval.az»-ը վերջերս տպագրել էր Ալիեւի՝ «AzTv»-ին տված հարցազրույցը, որտեղ Ալիեւը նշում է, թե փոխհատուցում է պահանջում «ազատագրված տարածքներում ոսկի արդյունահանած ընկերություններից»։

Խոսքը մեր հայրենիքի մի հատվածի՝ Արցախի այն տարածքների մասին է, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության ներքո են։  Փոխհատուցում էլ պետք է տան այն ընկերությունները, որ աշխատել են Կովսականում եւ Քարվաճառում։

Զուգահեռ յուրօրինակ պատասխան եղավ (հենց Ալիեւի ասածի նույն օրը) ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած ընդամենը երկու փաստաթուղթ, որոնք հստակ ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ հատուցելով մեր գյուղացիներին պատճառած վնասները»։

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]