Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շիրակի մարզպետը «պողպատե մանդատը» կօգտագործի Շիրակի մարզպետարանի աշխատանքի որակը բարձրացնելու համար

Շիրակի մարզպետը «պողպատե մանդատը» կօգտագործի  Շիրակի մարզպետարանի 
աշխատանքի որակը բարձրացնելու համար

ԳՅՈՒՄՐԻ,  27 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզպետը «պողպատե մանդատը» կօգտագործի  Շիրակի մարզպետարանի աշխատանքի որակը բարձրացնելու համար: Այս մասին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշեց հուլիսի 27-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն ընդգծեց, որ հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորական մանդատից և շարունակում է  պաշտոնավարել որպես մարզպետ: «Այս պահին շարունակում եմ իմ գործունեությունը Շիրակի մարզպետի պաշտոնում, հետագայում քաղաքական թիմը որոշում կկայացնի՝ շարունակե՞մ այստեղ, թե՞ այլ աշխատանքի անցնեմ, թե՞ ընդհանրապես չաշխատեմ»։

Կադրային փոփոխություններն, ըստ մարզպետի, չեն բացառվում. նրանք, ում  աշխատանքային գործունեությունը նպատակաուղղված չի լինի երկրի հզորացմանը, նրանց հետ ճանապարհը չի շարունակվի, սակայն երբեք  քաղաքական հայացքները չեն կարող լինել կադրերի ընտրության պատճառ։

«Հիմնականում աշխատանքային որակի բարձրացումն է լինելու ձեր ասած պողպատե մանդատի օգտագործումը, որովհետև օր առաջ պիտի շենացնել երկիրը, պիտի հզորացնել երկիրը և ավելորդ ժամանակի կորուստ իմ կողմից ընդունելի չի լինելու»,- նշեց մարզպետը՝ վստահեցնելով, որ Շիրակի մարզում հրաժարական ներկայացրած ընդդիմադիր համայնքապետեր չկան, աշխատող համայնքապետերը կշարունակեն աշխատել:

Անդրադառնալով ներդրումներին՝ մարզպետը նկատեց, որ մարզում անհրաժեշտ են այնպիսի ներդրումներ, որոնք աշխատատեղեր կստեղծեն մարզի բնակիչների համար, այլ ոչ թե այնպիսի կազմակերպություններ ստեղծեն, որ մարզից ոչ մեկը չկարողանա աշխատել։

 

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]