Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ

Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները հուլիսի 27-ին հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ նշելով, որ հայտնաբերված զինծառայողի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն: Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն», - նշված է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]