Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում իրականացվում են մեծ ծավալի շինարարական առաջնահերթ աշխատանքներ

Սեւան քաղաքում իրականացվում են մեծ ծավալի շինարարական առաջնահերթ  
աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այս օրերին Սեւան համայնքում իրականացվում են մի շարք  ծրագրեր եւ ընթացիկ աշխատանքներ, որոնք կարեւորվում են իրենց առաջնահերթությամբ եւ համայնքապահպան նշանակությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում շարունակվում է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ ճանապարհի վերականգնումը:

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը Սեւան համայնքի համար ունի գերակա նշանակություն, որի շնորհիվ կլուծվի տասնամյակներ շարունակ հիմնախնդիր դարձած հարցը:

Արդեն իսկ իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, իսկ ավարտը նախատեսված է այս տարվա աշնանը: Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

«Մինչ ընթանում է Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերը կապող ճանապարհի հիմնանորոգումը, համայնքային բյուջեի միջոցներով իրականացվում է եւս մեկ առաջնահերթություն ներկայացնող ծրագիր` Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասի Կոմիսարների փողոցի կոյուղագծի կառուցման եւ գործող ցանցին միացման աշխատանքներ: Աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է 3 միլիոն 777.000 դրամ: Ճանապարհի  վերականգնումը ներառում է նաեւ Գոմաձոր թաղամասի գլխավոր ճանապարհը: Այդ հատվածում  է գտնվում խցանված կոյուղագիծը, որի հետագա շահագործումը հնարավոր չէր լինելու` պայմանավորված ճանապարհի հիմնանորոգմամբ: Համայնքապետարանում կազմակերպված քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է անցկացնել նոր կոյուղագիծ, որի արդյունքում այդ տարածքում գտնվող անհատական բնակելի տների շուրջ 20 սեփականատեր կունենան կոյուղացանց, որով կլուծվի եւս մեկ հրատապ ու անհրաժեշտ խնդիր: Այս օրերին իրականացվում են ներթաղամասային կոյուղու հեռացման ցանցի աշխատանքները, կոյուղագծի երկարությունը 164 մետր է: Կառուցվող կոյուղագիծը կմիացվի գոյություն ունեցող, գործող դիտահորին:  Աշխատանքներն իրականացվում են «Քյավառի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից:  Սեւան քաղաքում էլ ընթացքի մեջ են  Ս. Սեւանեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրով: Ս. Սեւանեցի փողոցը քաղաքի բանուկ, մարդաշատ փողոցներից է, որի հիմնանորոգումը այս տարվա առաջնահերթություններից մեկն էր: Ս. Սեւանեցի փողոցի հիմնանորոգման ենթակա աշխատանքներն ընդգրկում են 6917 քառակուսի մետր, ընդհանուր երկարությունը` 0.7կմ: Տեղեկացնենք, որ համայնքի կողմից ներկայացված մյուս երկու ծրագրերն էլ արդեն ստացել են դրական եզրակացություն:

«Սևան համայնքի թվով 7 բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգում» ծրագրի մրցույթը կայացել է, մինչեւ օգոստոսի 10-ը նախատեսված  է պայմանագրի կնքումը մրցույթը շահած կազմակերպության հետ, որին կհաջորդեն քաղաքի 1-ին, 4-րդ միկոթաղամասերի, Նալբանդյան փողոցի 30, 32, 34, 36, 38, 40, Շահումյան փողոց 12, 14, 16, 18, Աբովյան 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, Սայաթ-Նովա 18, 20 շենքերի, Գագարին գյուղի, Գայի 1 շենքի բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Այս տարի ճանապարհաշինական սուբվենցիոն ուղղվածության յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար համայնքային ներդրումը կազմում է 55, կառավարության ներդրումը` 45 տոկոս»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:     

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]