Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

Գեղարքունիքի մարզում կատարվել է կորոնավիրուսի դեմ 11 հազար 729 պատվաստում

Գեղարքունիքի մարզում կատարվել է կորոնավիրուսի դեմ 11 հազար 729 պատվաստում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից  ի վեր՝ հուլիսի 26-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար 729 պատվաստում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, առաջին դեղաչափով պատվաստվել են 8341, երկրորդ դեղաչափով ` 3388 քաղաքացի։ Նույն աղբյուրի հավաստմամբ՝ պատվաստվել են  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների 90 եւ մարզի բուժաշխատողների 70 տոկոսը:

«Առ այսօր պատվաստվող քաղաքացիների շրջանում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել:Ոչ միայն պետական հիմնարկների աշխատակիցներն են պատվաստվելու ցանկություն հայտնում, այլ նաեւ մասնավոր հատվածում աշխատողները, գյուղատնտեսությամբ զբաղվածները, անհատ քաղաքացիները, որոնք պատվաստումները ստանում են կամ բժշկական կենտրոններում կամ գյուղական բնակավայրերի բուժամբուլատորիաներում: Պատվաստումների գործընթացը շարունակվում է»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից:

Խոսրով Խլղաթյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]