Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին, օգոստոսի 1-ի շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։  Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԻՆ կայքէջից: 

Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]