Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

 ԱՄՆ-ի արեւմուտքի հրդեհների ծուխը կրկին հասել է երկրի արեւելյան ափ

 ԱՄՆ-ի արեւմուտքի հրդեհների ծուխը կրկին հասել է երկրի արեւելյան ափ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի արեւմտյան ափին մոլեգնող անտառային հրդեհների ծուխը կրկին շարժվում Է Ատլանտյան օվկիանոսի ջրերով ողողվող նահանգներ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայության բաժանմունքը, որը պատասխանատու Է երկրի արեւելքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արբանյակային լուսանկարները նշում են, որ ԱՄՆ-ի եւ Կանադայի արեւմուտքի բնական հրդեհների ծուխը շարժվում Է երկրի հյուսիս - արեւելյան մասի երկայնքով»,- ասված Է Twitter-ի հրապարակման մեջ:

Անցյալ շաբաթ արդեն Նյու Յորք ծուխ Էր հասել Օրեգոնի, Վաշինգտնի եւ Կալիֆոռնիայի նահանգներից, որոնք դրանից հեռու են ավելի քան 3 հազար կիլոմետր: Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, հուլիսի 26-ի երեկոյան քաղաքում ոչ մեծ մշուշ Է հայտնվել, օդի մեջ խանձվածքի թույլ հոտ Է զգացվում: Միեւնույն ժամանակ Մասաչուսեթսի նահանգում, որը գտնվում Է Նյու Յորքից դեպի հյուսիս - արեւելք, NBC հեռուստաընկերության բաժանմունքը, նշում Է, որ որոշ շրջաններ լիովին պատված են ծխով:

Ինչպես նախազգուշացնում են մասնագետները, օդի մեջ վնասակար նյութերի պարունակությունը կարող Է սպառնալ ռիսկի խմբի մեջ մտնող մադանց առողջությանը: Սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց Էջերում զետեղում են Մասաչուսեթսի մայրաքաղաք Բոստոնի, որը պատված ծխով, եւ վառ կարմիր երանգով արեւի լուսանկարները:

Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում Է Այդահոյում, այժմ երկրի արեւմուտքում կրակով Է բռնված ավելի քան 600 հազար հեկտար մակերեսով տարածք: 13 նահանգներում արձանագրված եւ 85 խոշոր օջախներ, տարահանվել Է մի քանի հազար մարդ: Առավել ծանր իրավիճակ Է ստեղծվել Օրեգնում, որտեղ 160 հազար հեկտարից ավելի տարածքում հրդեհ Է մոլեգնում, որն ստացել Է Bootleg անվանումը: Զոհվածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]