Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցեց 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները):

Արթուր Բարսեղյանը ևս մեկ մեկնարկում կունենա հուլիսի 30-ին` 50 մետր ազատ ձևում: Պայքարը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am