Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հակառակորդի կրակոցից վիրավորված Երասխ համայնքի ղեկավարը վերադարձել է առօրյա գործերին

Հակառակորդի կրակոցից վիրավորված Երասխ համայնքի ղեկավարը վերադարձել է 
առօրյա գործերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորում ստացած Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանն ապաքինվում է. նա հայտնել է, որ վերադարձել է առօրյա գործերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օղիկյանն այս մասին գրել  «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ, վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս»,- գրել է Օղիկյանը:

Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հուլիսի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների հետևանքով ոչ ծանր վիրավորում էր ստացել: Ռադիկ Օղիկյանը վիրավորվել էր Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցների հետևանքով տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքների ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]