Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Սեպտեմբեր

Գյումրիում մահացած մոր և երեխայի գործով մի քանի վարկած կա

Գյումրիում մահացած մոր և երեխայի գործով մի քանի վարկած կա

ԳՅՈՒՄՐԻ,  27 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Բագրատունյաց փ., 8-րդ շենքի 31 բնակարանում հայտնաբերված կնոջ և երեխայի դիերը եղել են նեխած: Բնակարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել: Տեղեկությունը «Արմենպրես»-ին հայտնեցին դատախազությունից։

Պարզվել է, որ մահացած կինը հաշվառված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նրա կողքին դեղահաբեր են գտնվել: Ներկա պահին քրեական գործ չի հարուցվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սպասում են պատասխանին:

«Արտաքին զննությամբ, համենայնդեպս, փորձագետը դեպքի վայրում չհայտարարեց մի այնպիսի ենթադրյալ վնասվածքի առկայության մասին, որը հիմք կտար մեզ ասելու, որ արտաքնապես վնասվածք ուներ։

Դիերը նեխած էին, երեխան՝ ավելի շատ: Չի բացառվում նաև, որ ելնելով դիերի նեխածության աստիճանից, հիստալոգիայի կարիք լինի»,-տեղեկացրեցին դատախազությունից:

Դատախազի խոսքով` հայտնաբերված ամենափոքր մանրուքն անգամ կդառնա քննության առարկա: Այս պահին 4 վարկած կա, որոնց ուղղությամբ իրավապահները մանրակրկիտ քննություն են տանում:

Ըստ դատախազի` կինը նախկինում երեխայի և ամուսնու հետ վարձակալված այլ բնակարանում է ապրել:

Վերջին 4 օրերին իր տղայի հետ տեղափոխվել է Բագրատունյաց, 8 շենք և հուլիսի 26-ին, ըստ բնակարանատիրոջ հետ ունեցած պայմանավորվածության, պետք է դուրս գար այնտեղից: Հուլիսի 26-ին Գյումրու տներից մեկում 2 դի է հայտնաբերվել։ Նրանք մայր ու որդի են։ Մեր տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին` 9:

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]