Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Ինչ հանգամանքներում է Արցախում զինծառայողը մահացու վիրավորում ստացել. մանրամասնում է քննչական կոմիտեն

Ինչ հանգամանքներում է Արցախում զինծառայողը մահացու վիրավորում ստացել. 
մանրամասնում է քննչական կոմիտեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Արցախում զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործից: «Արմենպրես»-ը ներկայացնում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]