1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները ներդրումների համար նոր հնարավորություն են բացում. ԱՆԻՖ

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները ներդրումների համար նոր հնարավորություն են բացում. ԱՆԻՖ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը մանրամասներ է ներկայացրել Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տարածած հաղորդագրությունը:

«ՀՀ նախագահը հուլիսի 13-ին ստորագրել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում (ՊՄԳ օրենք) և հարակից օրենքներում փոփոխություն և լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը:

ԱՆԻՖ-ը ակտիվ մասնակցություն է ունեցել օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման աշխատանքներին, վստահ լինելով, որ փոփոխությունը զգալիորեն կընդլայնի ներդրումների ներգրավման հնարավորությունները։

Փոփոխությունների արդյունքում ներդրողները (մասնավոր գործընկերները) կարող են հանդես գալ պետության կողմից սահմանված ոլորտներում ՊՄԳ ծրագիր իրականացնելու առաջարկով։

Այդուհանդերձ, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման որոշակի խիստ չափանիշներին համապատասխանության դեպքերում։ Այն է.

1) մասնավոր նախաձեռնողը պետք է ունենա տվյալ ոլորտում ձեռնարկատիրական գործունեության՝ ՊՄԳ ընթացակարգով սահմանված փորձ.

2) առաջարկը պետք է ներառի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում (pre-feasibility study) կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն.

3) առաջարկվող ծրագրի շահութաբերությունը պետք է համապատասխանի ՊՄԳ օրենքով սահմանված չափին.

4) մասնավոր նախաձեռնողը պետք է ստանձնի անհետկանչելի պարտավորություն:

Նախկին իրավակարգավորումներով ոչ միայն նախատեսված չէին մասնավոր առաջարկի հիման վրա ՊՄԳ ծրագիր իրականացնելու հնարավորությունները, այլև մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը կարգավորում էին «Գնումների մասին» օրենքով։ Այս փոփոխությամբ նշյալ ընթացակարգերը նույնպես բերվել են ՊՄԳ օրենքի դաշտ և փաստացի ստացվել է ՊՄԳ իրավահարաբերությունները կարգավորող միասնական օրենք, ինչն ավելի պարզ է դարձնում օրենսդրությունը նաև օտարերկրյա ներդրողների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱՆԻՖ տնօրեն Դավիթ Փափազյանի համոզմամբ սա կարևոր քայլ է ՀՀ–ում ներդրումների խթանման ուղղությամբ.

«Պետություն-մասնավոր գործընկերությունը (public private partnership) արդյունավետ գործող ֆորմատ է զարգացող և զարգացած երկրներում։ Հատկապես զարգացող երկրներում ներդրումների ներգրավումը լրացուցիչ ջանք է պահանջում, այդ թվում՝ պոտենցիալ ներդրողի համար գրավչություն ունեցող ոլորտներում ներդումային առաջարկի, և դրա իրականացման ընթացակարգի մաքսիմալ հստակեցումը։ ՊՄԳ շրջանակներում համատեղ ծրագրերը նաև պետության հանդեպ ներդրողի վստահության ամրապնդման և պետության տնօրինության տակ գտնվող ձեռնարկություններում կամ ոլորտներում մասնավոր ներդրումներ ներգրավելու արդյունավետ գործիք են։ Օրենքում փոփոխությունը հնարավորություն է տալիս թե՛ նման ներդրումներ ներգրավելու, թե՛ ներդրողի համար համապատասխան խիստ, բայց իրատեսական ու հստակ չափանիշներ սահմանելու»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]