Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 180 նոր դեպք, առողջացել 112 մարդ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 180 նոր դեպք, առողջացել է 112 քաղաքացի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 4889 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 315 245-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280-ն առողջացման, 4597-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1116 է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում