Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանում 130 օրվա ընթացքում առաջին անգամ 30 հազարից պակաս կորոնավիրուսով վարակվածներ են նշել մեկ օրում

Հնդկաստանում 130 օրվա ընթացքում առաջին անգամ 30 հազարից պակաս կորոնավիրուսով վարակվածներ են նշել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բերեկեցության նախարարությունն անցած օրը հայտնաբերել Է կորոնավիրուսով վարակման 29 689 նոր դեպք: Ինչպես հուլիսի 27-ին իր կայքում հաղորդում Է գերատեսչությունը, համաճարակի ժամանակ վարակվածների ընդհանուր թիվը երկրում կազմել Է 31 440 951, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակվածների օրական թիվը 30 հազարից պակաս Է իջել 130 օրվա ընթացքում՝ մարտի 17-ից ի վեր, առաջին անգամ, երբ նշվել Էր 28 903 նոր ախտահարված:

Մարտի կեսերից Հնդկաստանում նշվել Է կորոնավիրուսային վարակով հիվանդացության կտրուկ աճ, սկսած ապրիլի 5-ից վարակվածների թիվը մշատապես գերազանցել Է 100 հազարը, այդ ցուցանիշի հակառեկորդն արձանագրվել Է մայիսի 7-ին եւ կազմել Է ախտահարման 414 188 դեպք մեկ օրում:

Բայց դրանից հետո հայտնաբերված նոր հիվանդների թիվն սկսել Է աստիճանաբար նվազել, արդեն հունիսի 8-ին նշվել Է 100 հազարից պակաս վարակված, այդ ժամանակվանից այս ցուցանիշը երկրում կայունորեն նվազում Է:

Միեւնույն ժամանակ այդ վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը Հնդկաստանում մեկ օրում աճել Է 415-ով եւ հասել 421 382-ի:

Մեկ օրում COVID-19-ից ապաքինվել Է 42 363 հիվանդ, բուժվածների ընդհանուր թիվը կազմել Է 30 621 469: Հուլիսի 27-ի առավոտվա դությամբ երկրում բուժում Է անցնում 398 100 հիվանդ, ինչը 13 089-ով պակաս Է, քան մեկ օր առաջ: Հնդկաստանն աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը վարակվածների ընդհանուր թվով՝ զիջելով ԱՄՆ-ին, եւ երրորդ տեղը մահացության գծով՝ այդ ցուցանիշով զիջելով ԱՄՆ-ին եւ Բրազիլիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]