Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի Պրեմիեր լիգան նոր տարբերանշան կունենա

Հայաստանի Պրեմիեր լիգան նոր տարբերանշան կունենա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը նոր տարբերանշան կունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 2021/22 մրցաշրջանը 30-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության մեջ, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն և առաջնության տիտղոսային հովանավոր VBET ընկերությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում հանդես կգան մի շարք նախաձեռնություններով և ակտիվացումներով:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 2021/22 մրցաշրջանում կներկայանա նոր տարբերանշանով՝ նվիրված 30-րդ հոբելյանական մրցաշրջանին: Տարբերանշանի որոշ մասեր՝ ֆուտբոլային նախշերով ձևավորված քարտեզը և անվանման դիզայնը, վերցված են նախորդ տարբերակից, որին ավելացվել է 30 թվի սպորտային տեսքով դիզայնը և հովանավորի լոգոտիպը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am