Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արտասահմանաբնակ սոպրանոներ Դիանա Ամիրյանն ու Յուլիա Կարատաշը ելույթ կունենան Երևանում

Արտասահմանաբնակ սոպրանոներ Դիանա Ամիրյանն ու Յուլիա Կարատաշը ելույթ 
կունենան Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ստեղծագործական միավորում «Արվեստ» ՀԿ-ն, որի նախագահն Էրվին Ամիրյանն է, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ օգոստոսի 2-ին Երևանում կանցկացնի դասական վոկալ երաժշտության համերգ՝ «Մեկ հայրենիք՝ մեկ մշակույթ» խորագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ կունենան ազգությամբ եզդի մեներգչուհի սոպրանո Դիանա Ամիրյանը (Գերմանիա) և ազգությամբ քուրդ մեներգչուհի սոպրանո Յուլիա Կարատաշը (Գերմանիա), նվագակցողը Գայանե Թորոսյանն է:

Կհնչեն արիաներ և ռոմանսներ՝ հայ (Է․Միրզոյան, Ալ․ Սպենդիարյան) և եվրոպական կոմպոզիտորների (Շուբերտ, Կաչինի, Ջովանի, Հենդել, Գլյուկ) ստեղծագործություններից: 

Համերգը բաղկացած կլինի երկու բաժնից և կտևի մոտ 2 ժամ: Համերգի առաջին հատվածում Էդվարդ Միրզոյանի 100-ամյա և Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանների առթիվ կհնչեն նրանց ստեղծագործություններից։ Համերգի երկրորդ հատվածում կհնչեն Կոմիտաս Վարդապետի հայերեն և օտար լեզուներով գրառած երգեր:  

 Համերգը կվարի դերասան Արեն Խաչատրյանը: Այն կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Դիանա Ամիրյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական մեներգեցողության բաժինը: Հետագայում ուսումը շարունակել է նույն բուհի ասպիրանտուրայում` պրոֆեսոր Տաթևիկ Սազանդարյանի դասարանում: Հանդես է եկել մենահամերգներով եվրոպական մի շարք երկրներում: Ամիրյանը Գերմանիայում հիմնել է սեփական վոկալ-ստուդիան, որտեղ էլ մինչ օրս դասավանդում է դասական վոկալ:

 2019-ին արժանացել է Դույսբուրգ քաղաքի հատուկ մրցանակի` երկարամյա մանկավարժական գործունեության և երգարվեստում մեծ ավանդի համար:

Յուլիա Կարատաշն ավարտել է Վուպերտալի (Գերմանիա) կոնսերվատորիայի դասական մեներգեցողության բաժինը:  Հանդես է եկել մենահամերգներով եվրոպական մի շարք երկրներում: Գերմանիայում hիմնել է սեփական վոկալ-ստուդիան, որտեղ էլ մինչ օրս դասավանդում է դասական վոկալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]