Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Hubble-ը  ջրի հետքեր է գտել Հանիմեդի մթնոլորտում

Hubble-ը  ջրի հետքեր է գտել Հանիմեդի մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hubble  աստղադիտակն առաջին անգամ ջրային գոլորշու հետքեր է հայտնաբերել Հանիմեդի մթնոլորտում, որը Յուպիտերի խոշորագույն արբանյակներից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Դրա շնորհիվ գիտնականները ենթադրել են, թե ինչպես կարող էր ձևավորվել այս օբյեկտի մթնոլորտը: Հետազոտության արդյունքները հրապարակել է Nature Astronomy գիտական ամսագիրը:

«Ենթադրվում է, որ Հանիմեդի հազվագյուտ մթնոլորտն առաջացել է Արեգակի ճառագայթների և լիցքավորված մասնիկների ազդեցությամբ դրա մակերևույթին սառույցի անընդհատ գոլորշիացման արդյունքում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտում թթվածին կա, իսկ ջուր՝ ոչ: Առաջին անգամ ջրի հետքերը հայտնաբերել ենք Hubble-ի տվյալների շնորհիվ»,- գրում են հետազոտողները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]