1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում աղբի միջից հայտնաբերվել է թմրամիջոց

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում աղբի միջից հայտնաբերվել է թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացված հերթական աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացից հետո՝ ժամը 17:30-ի սահմաններում, հիմնարկի կալանավորված անձ Ս. Ե.-ն հիմնարկի ծառայողին հայտնել է, որ աղբի մեջ սխալմամբ նետել է կարևոր հեռախոսահամարներ և բանկային հաշվեհամարներ, որոնք գտնվում էին «CAMEL» ապրանքանիշի ծխախոտատուփի մեջ՝ խնդրելով գտնել այն և վերադարձնել իրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը.

«Վերջինիս պահվածքը կասկած է առաջացրել ծառայողների մոտ, և նրանք զննության են ենթարկել նրա խցից դուրս բերված աղբը: 

Զննությամբ «CAMEL» ապրանքանիշի ծխախոտատուփի միջից հայտնաբերվել են միայն մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,03 և 1,23 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]