Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշնան առաջին կեսին կունենանք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ. Անահիտ Ավանեսյան

Աշնան առաջին կեսին կունենանք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ. Անահիտ 
Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվում, սակայն աճը կտրուկ չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Աճը կտրուկ չէ, բավականին աստիճանական է, բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ առաջիկայում՝ մանավանդ աշնան առաջին կեսին, կունենանք նոր ալիքի վտանգ»,- հավելեց Ավանեսյանը։

Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի «դելտա» շտամին, Առողջապահության նախարարի պաշտոնատարը ասաց, որ դեռ նմուշ չունեն: Ավանեսյանի կարծիքով՝ Հայաստանում այդ շտամը շրջանառվում է, որովհետև երկրի սահմանները բաց են և Ռուսաստանի, և Վրաստանի հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակման դեպքեր։

Հայաստանում հուլիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168-ն առողջացման, 4590-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]