Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի մարզպետարանը հերքել է հակառակորդի կողմից Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ կրակելու լուրը

Արարատի մարզպետարանը հերքել է հակառակորդի կողմից Արմաշ և Սուրենավան 
համայնքների ուղղությամբ կրակելու լուրը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատի մարզպետարանն այս մասին հաղորդագրություն է տարածել: 
«Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]