Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում յոթ օրում 430 մարդ Է զոհվել հրաձգության հետ կապված միջադեպերում. ABC

 ԱՄՆ-ում յոթ օրում 430 մարդ Է զոհվել հրաձգության հետ կապված միջադեպերում. ABC

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգության հետ կապված միջադեպերն առնվազն 430 մարդու կյանք են խլել ԱՄՆ-ում հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 23-ն ընկած ժամանակամիջոցում: Այս գնահատումները հուլիսի 25-ին ներկայացրել Է Միացյալ Նահանգների ABC հեռուստաընկերությունն այն տվյալների հիման վրա, որոնք հավաքել Է Gun Violence Archive հետազոտական կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բերված տեղեկատվության համաձայն՝ երկրում հիշյալ յոթ օրվա ընթացքում տեղի են ունեցել նման կարգի առնվազն 915 միջադեպեր: Զոհվել Է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 1 007 մարդ: Հեռուստաալիքն արձանագրում Է, որ այն դեպքերի թիվը, որոնց մասին խոսք Է գնում, վերջին ամիսներին արագորեն աճում Է: Կազմակերպության հաշվարկներով՝ 2020 թվականին ԱՄՆ-ում հրաձգության հետ կապված զանազան միջադեպերում զոհվել Է շուրջ 43 հազար մարդ: Դա առավելագույն ցուցանիշն Է Gun Violence Archive-ի մասնագետների կողմից տվյալ դիտարկումների անցկացման ժամանակամիջոցում: Ընթացիկ տարում հրազենի կիրառման հետեւանքով երկրում կյանքից զրկվել Է 24 հազար մարդ, այդ թիվը շարունակում Է աճել:

ABC-ի գնահատումների համաձայն՝ այս տարի ամփոփիչ ցուցանիշը կարող Է ավելի մեծ լինել, քան անցյալ տարի: Gun Violence Archive կազմակարպությունը հիմնվել Է 2013 թվականին: Կազմակերպությունն ամեն օր հրապարակում Է վիճակագրական տվյալներ այն տեղեկատվության հիման վրա, որն ստանում Է մոտավորապես 6,5 հազար աղբյուրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]