Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

«Նեմրա» ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Զիմ խորոտիկ յար» երգի տեսահոլովակը

«Նեմրա» ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Զիմ խորոտիկ յար» երգի 
տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա» ռոք խումբը երաժշտասերներին է ներկայացրել «Զիմ խորոտիկ յար» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է: Հոլովակում նկարահանվել է դերասանուհի Ժաննա Բություլյանը:

Խմբի անդամները «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում շնորհակալություն են հայտնել հոլովակի ստեղծման գործում իրենց աջակցություն ցուցաբերած բոլոր մարդկանց  և նշել, որ անհամբեր սպասում են երկրպագուների արձագանքին:

 «Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով:

Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանը, դաշնակահար Մարիաննա Կարակեյանը, հարվածային գործիքներ է նվագում Մարեկ Զաբորսկին:

Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմեն`շրջված)։ Խումբը մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]