Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Չինաստանը

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է 
Չինաստանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային հերթական օրվա ավարտից հետո մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարն անփոփոխ է: Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում այժմ առաջատարը Չինաստանն է 6 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալով (ընդհանուր` 11): Երկրորդը Ճապոնիան է` 5 ոսկե, 1 արծաթե մեդալով (ընդհանուր` 6) և եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի թիմը 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներով (ընդհանուր` 10):

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:

Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]