Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին

Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի 
հիշատակին նվիրված հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է հիշատակի հանրահավաքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ստեփանակերտ քաղաքում ի պատիվ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմավորման 325-ամյակի՝ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին:

Հայրենական մեծ պատերազմի հերոս, ծովակալ Իսակովի կիսանդրին պատրաստված է պղնձից և տեղադրված է Ստեփանակերտ քաղաքի նրա անունը կրող փողոցում։

«Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հիշատակը, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել հուշակոթողին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծովակալ Իսակովը խորհրդային ամենահայտնի զորահրամանատարներից մեկն է, որն անգնահատելի ներդրում է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի և խորհրդային նավատորմի զարգացման մեջ։

Ծովակալ Իսակով անունով է կոչվել ռազմածովային նավատորմի նավերից և Խաղաղ օվկիանոսում գտնվող ստորջրյա լեռներից մեկը, որը հայտնաբերել են են խորհրդային օվկիանոսագետները։

Ծովակալ Իսակովի անունով կոչվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող փողոցներից մեկը, տնտեսություններ Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020-ի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]