1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը: Պաշտպանը նշել է, որ գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին ժամը 15.00:

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորվել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության  օժանդակելը կամ կազմակերպելը),  311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով: Փարամազյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]