Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը
19:38, 23 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 23-ին Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում, ի թիվս տարբեր երկրների պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների, ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում