Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 90 դեպք

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 90 դեպք

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման` 13, անձնական ունեցվածքի գողության` 7, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, որսագողության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է մահ, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, ինքնիրավչության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների, սպանության սպառնալիքի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության, խարդախության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]