Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 811 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 811 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարկման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 811-ով՝ մինչեւ 6 078 522: Հուլիսի 23-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,39 տոկոս:՛ Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 476 222 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 22 547-ով: Ընդամենն արդեն ապաքինվել Է 5 450 004 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86,7 տոկոսի մկարդակ: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 795-ով՝ մեկ օր առաջվա 796-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել Է 152 296 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 2,51 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 3 425-ով՝ մեկ օր առաջվա 4 287-ի դիմաց: Ընդամենը քաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել են 1 481 296 վարակված: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել Է 0,32 տոկոս: Մեկ օրում քաղաքում արձանագրվել Է 107 մահացու վախճան, ընդամենը, շտաբի տվյալներով՝ մահացել Է 24 898 մարդ կամ հիվանդացածների 1,68 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]