Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը հայտնել Է, որ երաշտները 650 հազար մարդու մահվան պատճառ են դարձել վերջին 50 տարում

ՄԱԿ-ը հայտնել Է, որ երաշտները 650 հազար մարդու մահվան պատճառ են դարձել 
վերջին 50 տարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաշտները դարձել են աշխարհում 650 հազար մարդու մահվան պատճառ վերջին կես դարում, Երկրագնդի ավելի քան 577 հազար բնակիչ զոհվել Է փոթորիկների ժամանակ: Այս տվյալները հուլիսի 23-ին հրապարակել Է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), որը ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«10 խոշորագույն աղետներից վերջին 50 տարում ամենամեծ թվով մահերի են հանգեցրել երաշտները (650 հազար զոհված), փոթորիկները (577 232), հեղեղումները (58 700) եւ Էքստրեմալ ջերմաստիճանները (55 736)»,- նշել Է ՕՀԿ-ն՝ վկայակոչելով այն տեղեկությունները, որոնք կարտացոլվեն կլիմայի, եղանակի եւ ջրի հետ կապված մահացության եւ տնտեսական վնասի մասին (1970 – 2019 թթ.)` սեպտեմբերին թողարկման պատարստվող զեկույցում: Ինչ վերաբերում Է աղետների հարուցած տնտեսական վնասին, ապա առաջին տասնյակ են մտել փոթորիկները (521 միլիարդ դոլար) եւ հեղեղումները (115 միլիարդ դոլար):

Կլիմայի, եղանակի եւ ջրի հետ առնչություն ունեցող աղետները դարձել են բոլոր մահեի 45 տոկոսի եւ աղետների հատ կապված միագումար տնտեսական վնասի 74 տոկոսի պատճառը: «Եղանակի, կլիմայի եւ ջրի հետ կապված ռիսկերը դառնում են ավելի ու ավելի հաճախակի եւ ինտենսիվ կլիմայի փոփոխության պատճառով»,- հայտարարել Է ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Տաալսը: Մասնավորապես, «սաստիկ անձրեւների շրջաններն ավելի ու ավելի մեծ չափով են իրենց վրա կրում կլիմայի փոփոխման դրոշմը», նշել Է նա: Տաքացող մթնոլորտն ավելի շատ խոնավություն Է պահում, ինչը հանգեցնում Է տեղումների ավելացման փոթորիկների ժամանակ, բարձրացնում Է հեղեղումների ռիսկը, արձանագրել Է ՕՀԿ-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]