Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեծ սխալ է չհստակեցնելը, թե որն է ագրեսոր կողմը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեծ սխալ է չհստակեցնելը, թե որն է 
ագրեսոր կողմը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կրկին անդրադարձել է անցած տարի Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների ժամանակ Թուրքիայի ցուցաբերած ռազմական աջակցությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից զինյալների ներգրավմանը:

Մենենդեսն իր ելույթում շատ կարեւոր շեշտադրում է կատարել, որ մեծ սխալ են գործում, երբ որոշակի գործողությունների դեպքում չի հստակեցվում, թե որն է ագրեսոր կողմը։ Այս հանգամանքն իրապես էական ազդեցություն կարող էր ունենալ հակամարտության ամբողջ ընթացքում, քանի որ թե միջազգային հանրության, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հնչող հայտարարություններում չէր մատնանշվում, թե ի վերջո որ կողմն է նախահարձակ եղել, խախտել հրադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները եւ այլն։ Թերեւս եթե այս տարիների ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ եւ ապակառուցողական վարքագիծը արժանանար հստակ եւ համարժեք վերաբերմունքի, ապա այսօր Ադրբեջանի իշխանությունները չէին կարողանա թաքնվել կեղծ խաղաղասերի դիմակի տակ։ Մշտապես երկու կողմերին ուղղված կոչերն ու հորդորները անարդարության եւ անհավասարության մթնոլորտ էին ստեղծում, որից տուժել է եւ այսօր էլ տուժում է հայ ժողովուրդը, ի դեմս արցախցիների»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am