Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բայդենը կհայտարարի Կուբայի կառավարության առանձին անդամների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին

Բայդենը կհայտարարի Կուբայի կառավարության առանձին անդամների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այսօր Կուբայի կառավարության որոշ անդամների նկատմամբ հայտարարել անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Politico-ն, հիշեցնելով, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Կուբայում վերջերս տեղի են ունեցել մասշտաբային բողոքի ակցիաներ:

«Նախագահ Բայդենը հինգշաբթի նախատեսում է սահմանել կետային անհատական պատժամիջոցներ Կուբայի կառավարության առանձին պաշտոնյաների նկատմամբ,- գրում է թերթը՝ չբացահայտելով իր աղբյուրները:  

Ամերիկյան վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ չի բացառում Կուբայի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը, որոնք Վաշինգտոնի կարծիքով պատասխանատու են վերջին ակցիաների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]