Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններում քաղաքացիները հրազեն ու ռազմամթերք են հանձնել

Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններում քաղաքացիները հրազեն ու ռազմամթերք 
են հանձնել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին է բերել «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։

«Նոր Նորքի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ջրվեժում բնակվող մի տղամարդ բաժին էր բերել թմբուկավոր ատրճանակ, նռնակներ, պահեստատուփեր ու փամփուշտներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ Հրազենը, պահունակն ու փամփուշտները բաժին բերած տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ արդյունավետ է եղել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. Նորագավիթում բնակվող մի տղամարդ բաժին է բերել տարիներ առաջ մահացած հոր «Կալաշնիկով» ինքնաձիգը։

Նշանակվել են փորձաքննություններ։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]