Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արարատ»-ը զիջեց «Շլյոնսկ»-ին Գյումրիում

«Արարատ»-ը զիջեց «Շլյոնսկ»-ին Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի առաջին խաղում Երևանի «Արարատ»-ը հյուրընկալեց լեհական «Շլյոնսկ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած առաջին խաղակեսի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին գրոհներով, բայց առաջինը հանդիպման հաշիվը բացեցին լեհական թիմի ֆուտբոլիստները: 20-րդ րոպեին աչքի ընկավ Գոլլան: «Արարատ»-ը մի քանի հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն ակումբներն ընդմիջման գնացին լեհերի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում` 49-րդ րոպեին «Արարատ»-ը վերականգնեց հաշվի տարբերությունը: Իր հնարավորությունն օգտագործեց Բրավոն: Սակայն չէր էլ անցնել 3 րոպե «Շլյոնսկ»-ը կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Պիաշչեկը: Հանդիպման 70-րդ րոպեին լեհական ակումբը խփեց նաև 3-րդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Պիչը: Խաղակեսի վերջնամասում «Արարատ»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հեռահար հարվածով աչքի ընկավ Հակոբյանը: Հանդիպման ավելացված ժամանակում լեհական ակումբը խփեց 4-րդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Պիխը:

«Արարատ»-«Շլյոնսկ»` 2:4:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` Լեհաստանում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]