Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Տոկիո-2020. հայտնի են բռնցքամարտիկների մրցակիցները

Տոկիո-2020. հայտնի են բռնցքամարտիկների մրցակիցները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների առաջին մրցակիցներն Օլիմպիական խաղերում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Տոկիոյի մեկնարկող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը կլինին  Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնը: Բաչկովն առաջին մենամարտը կանցկանցի հուլիսի 25-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 08:05-ից:

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն առաջին մենամարտում ուժերը կչափի Մեծ Բրիտանիան ներկայացնող Յաֆալ Գալալի հետ: Այն կկայանա հուլիսի 26-ին (Երևանի ժամանակով` 12:15-ից):

Եվ 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ, քանի որ նա պայքարը սկսում է 1/16 եզրափակիչից:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]