1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 22-ից մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով: Մեկամսյա դասընթացներին մասնակցելու են Ավստրալիայից մինչև ԱՄՆ սփյուռքում դասավանդող շուրջ 140 մանկավարժ՝ 370 դիմորդից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:  

Վերապատրաստումն իրականացվելու է 7 առանձին ծրագրերով՝ նախկին 6-ի փոխարեն՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում»,  «Տնօրենների վերապատրաստում», «Հայոց պատմություն», «Հայ մշակույթի պատմություն և արվեստ»:

Նշենք, որ Հայոց պատմության և Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդումը՝ որպես առանձին ծրագրեր, առանձնաբար ներառվել են առաջին անգամ: Մասնակիցների քանակը ավանդական 60-ի և նախորդ տարվա 100-ի փոխարեն այս տարի ընդգրկում է 140 մասնակից 20 երկրից: Ծրագրում նախատեսված են նաև թանգարանների վիրտուալ այցելություններ:

Վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է «Ֆիչըր» ընկերության կողմից: Ինչպես ներկայացրել է Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու Արսեն Սիմոնյանը, այս տարի ներգրավվել են 40-ից ավելի վերապատրաստողներ. «Հրավիրել ենք  ներառական կրթության, հայ մշակույթի, պատմության ոլորտների լավագույն մասնագետներին, որոնք կներկայացնեն դասավանդման լավագույն մոտեցումները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ առաջնային խնդիրներից է սփյուռքի կրթական հաստատությունների թվայնացումը, ինչը կհեշտացնի ԿԳՄՍՆ-ի՝ սփյուռքյան դպրոցներին աջակցելու գործընթացը թե՛ դասագրքերի տրամադրման, թե՛ վերապատրաստումների կազմակերպման առումով:

Այս տարի վերապատրաստման համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 6.5 միլիոն դրամ: Սա ոչ թե հերթական վերապատրաստման ծրագիր է, այլ Հայաստանը սփյուռքին կապող կարևոր օղակ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]