Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Դա խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար. ԿԸՀ նախագահը՝ կալանավորված պատգամավորների մասին

Դա խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար. ԿԸՀ նախագահը՝ կալանավորված պատգամավորների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մանդատների գրանցման և տրամադրման արձանագրության կազմումը կալանավորված պատգամավորները ևս ստանում են իրենց մանդատները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում: 

«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար: Մանդատները տալու վերաբերյալ արձանագրությունը կազմվեց, նաև նշված պատգամավորների անունները ընթերցվեցին: Դա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները ևս ստանալու են իրենց մանդատները և իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը»,-ասաց Մուկուչյանը:

Ինչ ինչ վերաբերում է մանդատների տրամադրման կարգին՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ իրավական գործընթացը այսօրվա՝ մանդատները տրամադրելու մասին արձանագրության կազմման գործընթացն էր: Մանդատները հանձնվում են արձանագրության կազմմամբ: Իսկ արդեն հանձնումը՝ որպես տեխնիկական գործընթաց, եղանակի, ձևի, միջոցի որևէ պարտադիր կանոնակարգում չունի: «Թե ինչ եղանակով կլինի փոխանցումը, քննարկվում է»,-ասաց Մուկուչյանն ու հավելեց՝ ինչ եղանակ էլ ընտրվի, հրապարակային իրազեկում կարվի:

Դատարանն ավելի վաղ որոշել էր կալանավորել «Հայաստան» դաշինքի անդամներ Մխիթար Զաքարյանին, Արթուր Սարգսյանին:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]