Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Բելգիայում հեղեղումից վնասը գերազանցում Է 10 միլիարդ եվրոն

Բելգիայում հեղեղումից վնասը գերազանցում Է 10 միլիարդ եվրոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում հուլիսի 14 – 16-ը տեղի ունեցած հեղեղման վնասը, հեղեղում, որը ծանրագույնն Է վերջին 100 տարվա ընթացքում, նախնական գնահատումներով՝ գերազանցում Է 10 միլիարդ եվոն, վերջնական գումարը տակվին հայտարարված չԷ: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է RTL-TVI հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հեղեղումից նախնական վնասը գնահատվում Է Վալոնիայի (Բելգիայի հարավային ֆրանսալեզու տարածաշրջան) կառավարության կողմից, այն արդեն գերազանցում Է 10 միլիարդ եվրոն»,- նշել Է հեռուստաալիքը: Շաբաթվա սկզբին Վալոնիայի կառավարությունը հայտարարել Է տարածաշրջանում վերականգնման օժանդակման անհետաձգելի պլանի ստեղծման մասին՝ 2 միլիարդ եվոյի ծավալով: Այդ պլանի համար 800 միլիոն եվոն կփոխանցվի Վալոնիայի տնտեսության օժանդակման այլ պլանից, որն ուղղորդված Է տարածաշրջանի վերականգնմանը կորոնավիրուսի համավարակից հետո:

Տարածաշրջանի կառավարությունը նաեւ հայտարարել Է, որ լրացուցիչ օգնություն ստանալու հույս ունի Եվրամիության կողմից: Բելգիայում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղման հետեւանքով, հուլիսի 22-ի առավոտվա դրությամբ պաշտոնական տվյալներով՝ զոհվել Է 32 մարդ, նրանք բոլորը ճանաչված են, եւ 18-ը տակավին համարվում Է անհայտ կորած: Քանդվել եւ վնասվել Է տասը հազարից ավելի տուն, մինչ այս պահը շուրջ 1,5 հազար տուն մնում Է առանց ջրամատակարարման, 10,5 հազար տուն՝ առանց Էլեկտրականության եւ 10 հազարն՝ առանց գազի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]