Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսը և պատերազմը խոչընդոտել են հայրենադարձության գործընթացին. Սինանյան

Կորոնավիրուսը և պատերազմը խոչընդոտել են հայրենադարձության գործընթացին. 
Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ հայրենադարձության խնդրին: «Իհարկե, 2018 թվականից հետո մեծ թվով մեր հայրենակիցներ գնել են անշարժ գույք Հայաստանում, ինչ-որ քանակ նաև հայրենադարձվել է: Իհարկե, և քովիդը, և պատերազմը խոչընդոտել են, որ այդ գործընթացը լինի շարունակական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Զարեհ Սինանյանը:

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որ մեծ թվով աշխատատեղեր են ստեղծվում Հայաստանում և պետք է սփյուռքից ներգրավել մեր հայրենակիցներին՝ Սինանյանը նշեց. «Աշխատատեղեր ապահովելը դա արդեն զուտ կոչ չէ, եթե աշխատատեղերի մեծ աճ է գրանցվում, դա արդեն գործընթաց է և գոնե մի բովանդակային մասը հայրենադարձության հետ կապված առկա է»,- նշեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]