Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունիսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի ռեկորդ. աճել է նաև վճարված եկամտահարկի ցուցանիշը

Հունիսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի ռեկորդ. աճել է նաև վճարված 
եկամտահարկի ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հունիս ամսին ևս շարունակվել է աշխատատեղերի թվի աճի տենդենցը՝ արձանագրելով բացարձակ ռեկորդ: Այդ մասին կառավարության նիստի սկզբում նշեց Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է:

Վարչապետի պաշտոնակատարը խնդրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ ներկայացնել արձանագրված ցուցանիշները:

«Վերջին ամիսների շարունակաբար աշխատատեղերի աճը իր վարքագիծը պահպանել է նաև հունիս ամսվա ընթացքում: Մասնավորապես՝ գրանցված վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար: Այս ցուցանիշը երբևէ նախադեպը չունեցող ցուցանիշ է: Համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 հազարով ավելի է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավելի է 2019 թվականից և 80 հազարով ավելի է 2018 թվականից: Հատկանշական է նաև, որ հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավելի է 19 մլրդ դրամով, 2019-ի համեմատ՝ 26 մլրդ դրամով եւ 2018-ի համեմատ՝ 40 մլրդ դրամով:

«Բարձր ցուցանիշ է գրանցվել նաև վճարվող եկամուտներից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի առումով: Առաջին անգամ ամսական կտրվածքով եկամտային հարկի չափը հասել է շուրջ 30 մլրդ դրամի, այս ցուցանիշը նույնպես էականորեն տարբերվում է նախորդ տարիների հունիս ամիսների ցուցանիշից: Բարձր է ստացվել նաև միջին աշխատավարձը՝ ամսական կտրվածքով 216 հազար դրամ: Առաջին անգամ ընդհանուր աշխատատեղերի թիվը նույնպես ամենաբարձրն է գրանցվել՝ վճարվող և չվճարվող աշխատատեղերի մասին է խոսքը՝ այն կազմել է 695 հազար»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալով 28 մլրդ 500 մլն դրամով ավելի շատ եկամտային հարկ են հավաքագրել, քան 2018 թվականին, և սա այն պարագայում, որ եկամտային հարկի դրույքաչափն էականորեն իջեցրել են:

«Ուզում եմ ասել, որ սա այն կոնկրետ դեպքն է, որ կառավարության մտահղացումն իրականություն է դարձել: Այն ժամանակ, երբ մենք եկամտահարկը համահարթ էինք դարձնում, ասում էինք, որ մեր նպատակային թիրախներից մեկը եկամտահարկի հավաքագրման ավելի մեծ ծավալներ ունենալն է, և այդ նպատակն իրագործված է միջնաժամկետում»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]