1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մակրոնը հուլիսի 22-ին Պաշտպանության խորհուրդ կհրավիրի Pegasus-ի գործի պատճառով

Մակրոնը հուլիսի 22-ին Պաշտպանության խորհուրդ կհրավիրի Pegasus-ի գործի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 22-ին Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի՝ Pegasus ծրագրի միջոցով Էլեկտրոնային լրտեսության գործի հետաքննության առանչությամբ: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը France Inter ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սկսված Է հետաքննություն, հանրապետության նախագահն այսօր (հուլիսի 22-ին) կհրավիրի արտահերթ Պաշտպանության խորհուրդ, որի թեման կդառնա այդ գործը»,- նշել Է նա: Հուլիսի 18-ին Ֆրանսիայում բազավորված Forbidden Stories ոչ կառավարական կազմակերպությունը եւ տարբեր պետությունների 17 զանգվածային լրատվամիջոցներ հրապարակել են հետաքննություն, որտեղ պնդում են, որ մի շարք երկրներ կարող Էին առնվազն 50 հազար մարդու լրտեսել ամբողջ աշխարհւմ իսրայելական Pegasus Էլեկտրոնային լրտեսության համակարգի միջոցով, որը մշակել Է NSO Group կորպորացիան:

Հուլիսի 20-ին Ֆրանսիայի Կենտրոնական դատախազությունը հայտնել Է, որ երկիրը հետաքննություն Է նախաձեռնել Pegasus համակարգի օգտագործմամբ իր լրագրողների խոսակցությունների գաղտնալսման՝ հայտնի դարձած փաստերի կապակցությամբ: Հետաքննությունը կատարվում Է մի ամբողջ շարք երկրների կողմից օրենքների խախտման կասկածանքով, որոնք օգտագործել են գաղտնալսման իսրայելական համակարգը: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է անձնական կյանքի միջամտությանը, նամակագրությունների ոսրսմանը, հանցավոր խմբավորումների ստեղծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]