Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի դեպքերի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է. փոխնախարարը հորդորում է պատվաստվել

Կորոնավիրուսի դեպքերի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է. 
փոխնախարարը հորդորում է պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: 

Առողջապահության նախարարի տեղակալը հավելեց, որ վերջին օրերի ընթացքում աճի որոշակի տենդենց գրանցվում էր, բայց փոքր տեմպերով: «Եթե անցած շաբաթ գրանցում էինք մինչև 200 դեպք, ապա այս շաբաթ արդեն 200-ի սահմանը հատել ենք: Երեկ հայտարարել էինք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է։ 3790 մարզ այս պահին բուժում է ստանում, որից 660–ը հիվանդանոցային: Նրանցից 282-ը ծանր վիճակում են, իսկ ծայրահեղ ծանր վիճակում է 48 մարդ»,- ասաց փոխնախարարը:

Լենա Նանուշյանը բնակչությանը զգոնության կոչ արեց և հորդորեց պատվաստվել՝ նախքան նոր ալիքի ուժգնացումը։ «Տարածաշրջանում վարակը լարված վիճակում է գտնվում, և այն երկրներում, որտեղ պատվաստումները շատ են, մահերի թիվը քիչ է»,- ասաց փոխնախարարը:

Միաժամանակ, նա նշեց, որ հանրապետությունում օրական պատվաստումների թիվը գերազանցում է 5000-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում վերջին երկու օրերին արձանագրվել է կորոնավիրուսի տարածման 200-ից ավելի դեպք։  Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առանձնացնել հայաստանցիների և օտարերկրացիների պատվաստումների թիվը և ընդգծեց պատվաստման գործընթացի տեմպերն ավելացնելու կարևորությունը, ինչը թույլ կտա բնականոն ապրել կորոնավիրուսի պայմաններում և չգնալ լոքդաունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]