Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատրաստ ենք համագործակցության՝ զերծ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից. Նիկոլ Փաշինյան

Պատրաստ ենք համագործակցության՝ զերծ ատելության խոսքից, բռնության խոսույթից, 
վիրավորանքից. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ մի շարք կարևոր շեշտադրումներ է արել: Դրանց թվում վարչապետի պաշտոնակատարն առանձնացրեց ատելության խոսքին վերաբերող հատվածը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ Սահմանադրական դատարանի՝  ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն:

«Ուզում եմ ասել հետևյալը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում:

«Մենք պատրաստ ենք համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը ինստիտուցիոնալացվում է, իսկ խորհրդարանական ուժերի հետ գործակցությունը ինստիտուցիոնալ է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենսդրության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]