Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թունիսի ափերի մոտ առնվազն 17 մարդ Է խեղդվել նավաբեկության հետեւանքով. Reuters

Թունիսի ափերի մոտ առնվազն 17 մարդ Է խեղդվել նավաբեկության հետեւանքով. Reuters

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 17 մարդ Է զոհվել Թունիսի ափերի մոտ նավաբեկության ժամանակ: Հուլիսի 21-ի երեկոյան այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր խաչի տեղի ներկայացուցչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ նավում գտնվող միգրանտները փորձել են կտրել-անցնել Միջերկրական ծովը, որպեսզի Լիբիայից հասնեն Իտալիա: Ինչպես նշվում Է, բոլոր զոհվածները Բանգլադեշի քաղաքացիներ են: Ըստ որում առափնյա պահպանությանը հաջողվել Է փրկել 380 մարդու: Ինչպես նշում Է Reuters-ը, նավը մեկնել Է Լիբիայի Զուարա նավահանգստային քաղաքից (երկրի հյուսիս - արեւմուտք): Նավում եղել են միգրանտներ Սիրիայից, Եգիպտոսից, Սուդանից, Էրիթրեայից, Մալիից եւ Բանգլադեշից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]