Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ուժը եւ ուժի սպառնալիքը չպետք է լուծումներ թելադրեն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ուժը եւ ուժի սպառնալիքը չպետք է 
լուծումներ թելադրեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կեղծ խաղաղասիրական քարոզի ֆոնին Ադրբեջանը շարունակում է ավելացնել ինչպես իր սպառազինությունները, այնպես էլ՝ ակտիվորեն ներգրավվել ամենատարբեր զորավարժություններում։ Այս ամենին զուգահեռ մեծացնում է իր ռազմական ներկայությունը Արցախի օկուպացված շրջաններում։ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ օկուպացված Մարտունու շրջանում շահագործման են հանձնել մոդուլային տիպի երկու նոր զորամասեր, որոնք կոչված են այդ տարածքում մարտական հերթապահություն եւ զորքերի ծառայություն կազմակերպելու, ինչպես նաեւ անձնակազմին պատշաճ կենցաղային պայմաններ ապահովելու համար։ Նշվում է, որ այլ տարածքներում եւս նոր զորամասերի շինարարությունն ընթացքի մեջ է։

Հայտնի է, որ Ադրբեջանը մասնակցելու է հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը Վրաստանի տարածքում անցկացվելիք «Agile Spirit 2021» միջազգային վարժություններին, որոնք Եվրոպայում ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի եւ վրացական զինված ուժերի զորավարժություններ են։ Ադրբեջանի ռազմական ներուժի մեծացման հասցեատերը Հայաստանն է։ Թվում է՝ երբեմն մոռացության է մատնվում թե մեր, թե միջազգային հանրության կողմից, որ այս տարվա մայիսի 12-ից Ադրբջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով եւ զինտեխնիկայով դիրքավորվել են ՀՀ սուվերեն տարածքում»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]