Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Առաջին անգամ հաջի ընթացքում սրբավայրերի անվտանգությունը հսկում են սաուդացի կանայք

Առաջին անգամ հաջի ընթացքում սրբավայրերի անվտանգությունը հսկում են սաուդացի կանայք

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության ընթացքում առաջին անդամ սաուդացի կանայք որպես անվտանգության աշխատակիցներ մուսուլմանների սրբազան ուխտագնացության՝ հաջի ընթացքում հսկում են սրբավայրերը՝ Մեքքան և Մեդինան:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Տասնյակ կին զինվորներ միացել են անվտանգության ծառայությանը, որը հսկում է իսլամի ծննդավայր համարվող Մեքքա և Մեդինա ուխտագնացության անվտանգությունը:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը, երկիրն ավելի ժամանակակից դարձնելու նպատակով, սկսել է սոցիալական ու տնտեսական բարեփոխումների շարք, որը հայտնի է «Տեսլական-2030»  անունով:

Որպես բարեփոխումների մաս՝ թագաժառանգը վերացրել է կանանց համար մեքենա վաևրելու արգելքը, թույլատրել չափահաս կանանց ինքնուրույն ճամփորդել և այլն:

Այս տարի ուխտագնացությունն իրականացվում է հուլիսի 17-22-ը:Արդեն երկրորդ տարին է, ինչ ուխտագնացությանը չեն կարողանում մասնակցել մուսուլմաններ այլ երկրներից:

Նախատեսվում է, որ հաջին կմասնակցի Սաուդյան Արաբիայի 18-65 տարեկան մոտ 60 հազար բնակիչ, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումները:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]