Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտակ Դավթյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Արտակ Դավթյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ հուլիսի 20-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, առանձնահատկություններին, բուժման մեթոդներին, ինչպես նաև վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերին։

Ա․ Մուրադյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետին է ներկայացրել համագործակցության ծրագրեր, քննարկվել են առաջիկա անելիքները։

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Ա․ Դավթյանը «Հայ զինվոր» անվամբ խորհրդանշական հուշանվեր է հանձնել կենտրոնին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]